понедельник, 22 апреля 2019 г.

Ղրիմի կոնֆերանս (1945)

Ղրիմի կոնֆերանս 1945Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի․ ՍտալինԱՄՆ նախագահ Ֆ․ ՌուզվելտՄեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայիմոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։

воскресенье, 14 апреля 2019 г.

Calculator html-and-css

<!DOCTYPE html>
<html>
<head>
<title> calculator </title>
<style>
body{
background:skyblue;
}
*{
    box-sizing:border-box;
-webkit-box-sizing:border-box;
    -moz-box-sizing:border-box;
}

Նուբարյան գերդաստանը Եգիպտոսում. Քաղաքական նշանավոր գործիչներից մինչ խոշոր բարեգործներ

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր…
Հաստատվելով Եգիպտոսում` Նուբար Նուբարյանը, ունենալով փայլուն կրթություն եւ հասարակական գործչի ի վերուստ տրված տաղանդ, կարողանում է Եգիպտոսում հեղինակություն ձեռք բերել՝ այդ երկրի համար խառնակ ժամանակաշրջանում (Անգլիայի եւ Ֆրանսիայի մրցակցությունը Եգիպտոսի համար, համաժողովրդական պայքար օտար զավթիչների դեմ) դառնալով երկրի առաջին վարչապետը, այնուհետեւ եւս երկու անգամ վարելով այդ պաշտոնը, մինչդեռ Նուբար փաշայի եղբայրը՝ Առաքել Նուբարյանը զբաղեցնում էր առեւտրի նախարարի, այնուհետեւ՝ Սուդանի կառավարչի պաշտոնները: Եգիպտոսի հասարակական քաղաքական կյանքում ունեցած ներդրման համար 1904թ. Ալեքսանդրիայում կանգնեցվել է Նուբար փաշայի արձանը, նրա
անվամբ փողոցներ կան Կահիրեյում եւ Ալեքսանդրայում:

четверг, 13 декабря 2018 г.

Ավ. Իսահակյանի Պատրանք

3. Հնգյակ գրել պատրանքի մասին
հնգյակին ներկայացվող պահանջները.

1-ին տող՝ 1 բառ՝ վերնագիր
2-րդ տող՝ 2 բառ՝ հատկանիշ, որ ունի առաջին տողում նշվածը
3-րդ տող՝ 3 բառ՝ գործողություն որ անում է առաջին տողում նշվածը
4-րդ տող՝ 4-5 բառ՝ քո վերաբերմունքը առաջին տողում նշվածի նկատմամբ
5-րդ տող՝ 1-2 բառով՝ առաջին տողում նշվածի հոմանիշը։

Պատրանք 

Խաբեություն,տենչ:

ինքնախաբեությունը  հայս է ներշնչում: 

Միշտ չէ, որ ինքնախաբեությունը կարող է լավ ավարտ ունենալ:

Խաբկանք,անիրականություն:

Քերականական աշխատանք

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս, մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
-Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ՝ երջանիկ չես կարող լինել։

Քերականական աշխատանք

Լրացրու տառերը և կետադրիր
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ, գիտեր որձաքարով(բազալտ) սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով` գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին . մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց 
քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։
Ուշադրության-եզակի,սեռական հոլով, -ա հոլովում
Ավանդությունները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
Լեռնաշխահի-եզակի,առարկա,սեռական հոլով
հուշարձանները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
կոթողները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձիերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով
լեռնաշղթաների-հոգնակի,առարկա,սեռական հոլով
խոչընդոտները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձորերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով