Страницы

четверг, 28 ноября 2019 г.

Աշնանային


Եղանակ տխրության և ուրախության: Աշուն: Կարծում եմ այն ամենա հոգի պարունակող եղանակներից է: Տարօրինակ թախիծ, տխրություն կա մարդկանց աչքերում: Տերևները լուռ հրաժեշտ են տալիս ծառերին: Քաղաքը գույնզգույն է ու կարծում եմ ամենասիրուն եղանակը Հայաստանում:


Աշունն նման է կարդացած, բայց արդեն մոռացված մի գրքի: Նրա յուրաքանչյուր էջն պատմում է այն մասին, ինչ դու արդեն գիտես, բայց հասցրել ես մոռանալ, ու յուրաքանչյուր էջ վերադարձ է այնտեղ, ուր արդեն եղել ես:

Ամեն ինչ անցնում է, այս աշունն էլ կանցնի, տանելով իր հետ մի պատմություն, բազմաթիվ հիշողություններ ու թախիծ:

Աշունն այնքան գեղեցիկ և սքանչելի է, որ նույնիսկ տխրությունն է նրան գեղեցկացնում:

Հորինված հեքիաթ է աշունը, ով խոստանում է ջերմություն տալ, բայց կամ տանում են ջերմությունդ կամ էլ սպասեցնել տալիս նրա գալուն: Ամեն մի տերևմի տխուր պատմության հիշողություն է, որը արագ քամու օգնությամբ պար է բռնում ու անցնում դեպի հատակը:
Անավարտ հեքիաթ է աշունը...


Ասում են՝ աշունը թախծոտ եղանակ է, սակայն թախիծը տեղ չունի այնտեղ, որտեղ սեր կա: Իսկ որտեղ սեր կա, այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ և գունեղ է դառնում:

Комментариев нет:

Отправить комментарий