суббота, 28 сентября 2019 г.

«Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»

«Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ» տեսաֆիլմը բավականին գրավիչ էր իր երաժշտությանմբ ու եկեղեցական տրամադրությամբ․ Այս թանգարանում պահվում են Կոմիտասի կյանքից հետո մնացած բոլոր մասունքներն ու նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող հոդվածներ, նկարներ ու շատ այլ փաստեր։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ:  Մինչ օրս Կոմիտասը հիշվում է որպես հայոց մեծ ու հռչակավոր գործիչ, ով թե հոգեվոր, թե քաղաքացիական կյանքի մեջ մեծ դրական փոփոխություններ է մտցրել։ Այս մասին խոսել է նույնիսկ մեծն Սևակը, ով Կոմիտասի գործունեությունը հայ հոգևոր կյանքում համեմատել է Մեսրոպ Մաշտոցի կատարած աշխատանքի՝ հայոց գրերի ստեղծման անձնվեր գործի հետ։ Կոմիտասը ծնվել էր Հայաստանին ու հայ ազգին նվիրվելու համար։ Աճառյանի խոսքերով, նա ճեմարանի ամենալավ ու ամենասիրված պարողն էր, ով սիրում ու պարում էր ոչ միայն խրոխտ ու տղամարդուն բնորոշ շարժումներով պարեր, այն նաև կանացի պարեր։