четверг, 13 декабря 2018 г.

Ավ. Իսահակյանի Պատրանք

3. Հնգյակ գրել պատրանքի մասին
հնգյակին ներկայացվող պահանջները.

1-ին տող՝ 1 բառ՝ վերնագիր
2-րդ տող՝ 2 բառ՝ հատկանիշ, որ ունի առաջին տողում նշվածը
3-րդ տող՝ 3 բառ՝ գործողություն որ անում է առաջին տողում նշվածը
4-րդ տող՝ 4-5 բառ՝ քո վերաբերմունքը առաջին տողում նշվածի նկատմամբ
5-րդ տող՝ 1-2 բառով՝ առաջին տողում նշվածի հոմանիշը։

Պատրանք 

Խաբեություն,տենչ:

ինքնախաբեությունը  հայս է ներշնչում: 

Միշտ չէ, որ ինքնախաբեությունը կարող է լավ ավարտ ունենալ:

Խաբկանք,անիրականություն:

Քերականական աշխատանք

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս, մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
-Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ՝ երջանիկ չես կարող լինել։

Քերականական աշխատանք

Լրացրու տառերը և կետադրիր
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ, գիտեր որձաքարով(բազալտ) սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով` գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին . մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց 
քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։
Ուշադրության-եզակի,սեռական հոլով, -ա հոլովում
Ավանդությունները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
Լեռնաշխահի-եզակի,առարկա,սեռական հոլով
հուշարձանները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
կոթողները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձիերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով
լեռնաշղթաների-հոգնակի,առարկա,սեռական հոլով
խոչընդոտները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձորերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով

    Քերականական աշխատանք

    Առաջադրանքներ. շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված 

    նախադասությունները։
    Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Այժմ անձրևում է։
    Վերջապես խախտվեց լռությունը։
    Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

    2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

    Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի մշուշով երիզված ձյունափակ գագաթներին։ Ներանձնացած ի՞նչ էր խորհում, դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ, նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։Մեղմ արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել.- Մարդը բարությամբ է գեղեցիկ։

    среда, 12 декабря 2018 г.

    Աբու-Լալա Մահարին

    Բաղդադի հռչակավոր բանաստեղծ Աբու-Լալա Մահարին, ապրելով Խալիֆաների հոյակապ քաղաքում,փառքի և վայելքի մեջ, իր հարստությունը բաժանում է աղքատներին, առնում իր ուղտերի փոքրիկ քարավանը և գաղտնի հեռանում է քաղաքից :Պոեմի հերոսը Բաղդադի հռչակավոր բանաստեղծն է. որն ապրելով փառքի մեջ, և լինելով  տարբեր երկրներում, տեսել է  կյանքը:Պոեմը հերոսի յուրահատուկ վեճն է աշխարհի հետ:Մահարին բողոքում է աշխարհում տիրող անօրինություններից, խոսում ընկերների,հեռու-մոտրիկ մարդկանց ստորության և կեղծիքի մասին և Պոեմի հերոսը մերժում է նաև սերը:

    Քերականական աշխատանք 22.11.2018

    Առաջադրանքներ. շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված 

    նախադասությունները։
    Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Այժմ անձրևում է։
    Վերջապես խախտվեց լռությունը։
    Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

    2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

    Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի մշուշով երիզված ձյունափակ գագաթներին։ Ներանձնացած ի՞նչ էր խորհում, դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ, նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։

    Քերականական աշխատանք

    Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

    Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կախեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր ամբասիր սրտեր խոցխոցեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

    Քերականական աշխատանք 06.12.2018

    Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

    Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

    Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։