Հասարակագիտություն

Հհ Կառավարություն

Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Վարչապետի աշխատակազմ


Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:
ՀՀ Կառավարության կազմ


Նիկոլ Փաշինյան֊ ՀՀ վարչապետ

Տիգրան Ավինյան֊Փոխվարչապետ

Մհեր Գրիգորյան֊ Փոխվարչապետ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նախարար` Զարուհի Բաթոյան

Առողջապահության նախարարություն

Նախարար` Արսեն Թորոսյան

Արդարադատության նախարարություն

Նախարար` Արտակ Զեյնալյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Նախարար` Ֆելիքս Ցոլակյան

Արտաքին գործերի նախարարություն

Նախարար` Զոհրաբ Մնացականյան

Բնապահպանության նախարարություն

Նախարար` Էրիկ Գրիգորյան

Կրթության և գիտության նախարարություն
Նախարար` Արայիկ Հարությունյան

Պաշտպանության նախարարություն
Նախարար` Դավիթ Տոնոյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Նախարար` Սուրեն Պապիկյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Նախարար` Տիգրան Խաչատրյան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Նախարար` Հակոբ Արշակյան

Ֆինանսների նախարարություն
Նախարար` Ատոմ Ջանջուղազյան





Կառավարությունը կատարել է հետևյալ փոփոխությունները՝

Նախարարությունների թիվը 17֊ից կրճատել է դարձնելով 12։​ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացրել է Կրթության և գիտության նախարարությանը` դրաձնելով այն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն։ Գյուղատնտեսության նախարարությունը միացրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ դրաձնելով Էկոնոմիկայի նախարարություն։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը` դարձնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանանել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության։ Իսկ Սփյուռքի նախարարությունը միավորել է վարչապետի աշխատակազմին ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը։



Հետևյալ փոփոխությունները իմ կարծիքով լավ են, որովհետև կրճատված նախարարությունների գործառույթները այսպես, թե այնպես լավ չէին կատարվում, իսկ այսպես հնարավոր է և դառնան ավելի արդյունավետ։ Ներկայիս նախարարոիթյուններից իմ կարծիքով շատ լավ աշխատում է առողջապահության նախարարությունը։ Որպես սովորող և որպես քաղաքացի կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատանքը առայժմ համարում եմ անարդյունավետ, ինչի համար ունեմ ծանրակշիռ պատճառներ:

Նոյեմբերի 12-17
1. Դաս-քննարկում- Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն- Կառավարություն /Գլուխ 6/
Առաջադրանք.
–Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.


Այս դասին քննարկել ենք օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։ Փորձել ենք հասկանալ ինչքանո՞վ են ակդ երեք մարմինները կապված իրար ու ինչո՞վ են առանձնանում։ Օրենսդիր և գործադիր մարմինները իրար շատ կապված են, սակայն դատական համակարգը լրիվ անկախ է։ Օերնսդիր իշխանությունը խորհրդարանն է, այն մարմինը` որը մշակում է օրենքները, գրում օրենսգրքերը։ Գործադիր իշխանությունը կառավարությունն է, որը օգնում է, որպեսզի օրենքները իրացվեն հասարակության շրջանում ու որպեսզի մարդիկ իմանան օրենքներն ու չխաղտեն։ Օերնքները խաղտելու դեպքում արդեն գործում է դատական համակարգը, որը լրիվ անկախ է մնացածից։ Ներկայիս գործադիր իշխանությունը ընտրվում է վարչապետի կողմից, որին ընտրում է խորհրդարանը։
--------------------------------------------------------------------
Դեկտեմբերի 3-7
1. Միասնական դաս-քննարկում /Դեկտեմբերի 5/՝
-Նախընտրական ուսումնասիրություններ.
Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Ընկեր Վարդանի հետ քննարկել ենք Նախընտրական փուլը ու փորձել ենք հասկանալ, թե ինչպե՞ս պետք է կազմակերպվեն ընտրությունները` ըստ սահամադրության։ Նախագահի, վարչապետի ու խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Փորձել ենք հասկանալ, կա՞ արդյոք Սահմանադրության խաղտում, թե ոչ, եթե կա ապա ի՞նչ մասով կամ ինչո՞ւ։ Քննարկել ենք, թե ի՞նչ հեռանկարներ ունենք կապված ներկայիս իշախնությունների հետ, արդյոք ո՞ր քաղաքական ուժին ենք տեսնում խորհրդարնում։
--------------------------------------------------------------------
Հոկտեմբերի 1-5
Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները/գրավոր/
Պետության ներքին գործառույթները տնտեսական, սոցիալական, քաղաքական,իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչականխնդիրները լուծելն է: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաևառողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելուժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։
Պետության արտաքին իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետտնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներումփոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերություններիհաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ուինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումըև այլն։
Առաջադրանք 2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը
Հոկտեմբերի 8-10 Առաջադրանք 1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքականվարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/
Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն ենանտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդիժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում ենազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական:Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակությանպայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդուբնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևությանհաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանությանգործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Սակայն ազատականվարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանըև հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքայինշերտավորմանը, նրա բևեռացմանը:
Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկանբավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավականպետություն, իրավունքի և օրենքի գերակայություն, մարդու իրավունքներիպաշտպանության: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ,անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը ճնշումէ անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Այդպիսի պետությունումսահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետականգործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդականռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդականպետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքներիառանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամնախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրենանցանկալի բոլոր կրոնական հոսանքները:

Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալականպետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալականպետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց ևանհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավականձև է, որում պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը ևհավասարակշռումը:

Սոցիալական այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովելարժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստկենսական միջավայր, բոլորի համար միատեսակ կենսական։
------------------------------------------------------------------
Սեպտեմբերի 10-14

Առաջադրանք 1. Սահմանե՛ք
 «Քաղաքականություն» և «Քաղաքականհամակարգ» հասկացությունները /գրավոր/
Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակականկազմակերպություններից:
Քաղաքականությունը բնութագրում է հասարակության հարաբերությունները իրենցկառավարող անձի հետ։
Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.
Քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականությունը:

Սեպտեմբերի 17-21
Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը ևհատկանիշները» թեմայով /գրավոր/

Հայաստանում տարածքը բաժանվում է վարչական մարզերի, իսկ վարչականմարզերը իրենց հերթին համայնքների։ Հայաստանի վարչական մարզերն են՝ Երևանը, Արագածոտն, Արարատը, Արմավիրը, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը:

Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետությանինքնիշխանությունը /գրավոր/.

Ինքնիշխան կոչվում է այն պետությունը, որը կախում չունի այլ պետությունից, և իրներքին գործերը կառավարում է ինքնուրույն։

Սեպտեմբերի 24-28
Առաջադրանք 1. Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետականիշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛քնախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ /գրավոր/

Նախկին իշխանությունը շատ վատ էր կառավարում և վատ էր վերաբերվում ժողովրդին: Ներկայիս իշխանությունը լավ ապագայի հույս է տալիս:

Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը /գրավոր/.

2015 թվի սահմանադրությամբ որոշված է եղել ՀՀ կառավարման ձևը դարձնել խորհրդարանային, բայց քանի որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում էր 2018թ փոփոխությունները ուժի մեջ մտան միայն 2018թ ապրիլին։ Հիմա ՀՀ կառավարման համակարգը խորհրդարանային է։























Комментариев нет:

Отправить комментарий