суббота, 4 апреля 2020 г.

Անհատական ուսումնական պլան

Շրջանավարտի օրագիր Առավոտյան ստուգում եմ էլ.հասցես, սոցիալական կայքերում իմ էջերը։ Անդրադարձ կրթահամալիրային իմ անելիքներին. կապ ընկեր Ջուլիի հետ, հաճախ հեռախոսազանգ, նամակագրություն ինչ-որ առաջադրանքներ, նախագծեր անելու վերաբերյալ: Անցնում եմ օրվա՝ նախորոք մշակված պլանին: Անում եմ մարմնամարզություն՝ տնային պայմաններում և գնում եմ կրթահամալիրի բակ, քանի որ այնտեղ շատ սարքեր կան, որոնցով կարող ես զարգացնել մկարներդ: Ես այդքան ել չեմ վախենում մեր օրերում հայտնի վիրուսից, դրա համար էլ պարապում եմ մաքուր օդին՝ ընկերներս հետ։ Հետո, երբ տուն եմ վերադառնում, արդեն ժամանակն է ինքնակրթությամբ զբաղվել. ես անում եմ լրացուցիչ առցանց պարապունքներս, որի մեջ մտնում են անգլերեն և ռուսերեն լեզուների առցանց դասընթացները, որից հետո էլ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս: Մեր ամենա սիրելի զբաղմունքներից մեկն ընտանիքով ֆիլմ դիտելն է։ Նաև ուզում եմ նշել, որ, քանի որ զբաղվում եմ ագնլերեն լեզվի դասընթացներով, փորձում եմ դիտել ֆիլմերն ու հեռուստասերիալներն անգլերենով՝ զարգացնելու համար բանավոր խոսքս։



Комментариев нет:

Отправить комментарий