вторник, 21 мая 2019 г.

Հոկտեմբերի 8-10

Առաջադրանք 1.
Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/
Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը, ինչը հղի է սոցիալական պայթյունով:
Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի ևօրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Առաջադրանք 2.
Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատմանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Միասնական քննարկում մարդու իրավունքների միջազգային օրի առթիվ

Այս դասաժամի ժամանակ խոսեցինք մարդու իրավունքներից։ Կարող է թվալ, որ այստեղից մենք գրեթե ոչինչ չսովորեցինք, բայց բացի նրանից, որ մենք ծանոթացանք մի շարք օրենքների, մենք նաև պարզաբանեցինք մի շատ կարևոր միտք։ Այդ միտքը պարզ է, բայց քչերն են դրա մասին մտածել, հասկացել իմաստը, թեև այն պարզ է։ Ըարբեր կազմակերպություններ, օրինակ՝ ոստիկանությունը և բժշկությունը տարբեր կերպ են նայում մարդկանց վրա։ Եթե խորանալ այս մտքի մեջ, կարող եք շատ բաներ բացահայտել տարբեր սիտութացիաների վերաբերյալ։ Մի խոսքով դասը ինչպես միշտ լեփ լեցուն էր օգտակար ինֆորմացիայով։

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետների հետ հանդիպումը կրթահամալիրում

Մարտի 13-ին և ապրիլի 2-ին կրթահամալիրը այցելեցին ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետները։ Առաջին հանդիպման ժամանակ նրանք մեզ բազմաթիվ գիտելիքներ տվեցին ֆինանսական հաշտարարի և ընդհանրապես ֆինանսական համակարգի մասին։ Սովորեցինք մի շարք նոր տերմինների նշանակությունը և բանկային տարբեր համակարգերի աշխատանքի մասին։ Նաև մեզ ասացին թե որ դեպքերում կարող ենք դիմել ֆինանսական հաշտարարին։ Մի խոսքով ունեցանք շատ արդյունավետ և հաճելի քննարկում։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կախեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր ամբասիր սրտեր խոցխոցեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։
Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։
Ուշադրության-եզակի,սեռական հոլով, -ա հոլովում
Ավանդությունները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
Լեռնաշխահի-եզակի,առարկա,սեռական հոլով
հուշարձանները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
կոթողները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձիերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով
լեռնաշղթաների-հոգնակի,առարկա,սեռական հոլով
խոչընդոտները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձորերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով

Քերականական աշխառանք

Կետադրիր և լրացու բաց թողած տառերը։Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

потепления

10. Перекраивание карты Почвы
Около 2 процентов запасов воды на планете хранится в форме льда. Если он растает, уровень моря встанет приблизительно на 70 метров. По некоторым оценкам, уже к 2050 году Арктика будет свободна ото льда летом.
Под водой могут быть не только мегаполисы наподобие Нью-Йорка и Майами, но и целые страны, к примеру, Филиппины.