Պատմություն

Խոսրով կոտակ երորդ

¨Խոսրով Գ (ծն.թ. անհայտ – վ. 338), Մեծ ՀայԱՐՇԱԿՈՒՆԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՈՏ 330–ԻՑ։ «ԽՈՍՐՈՎ ՄԵԾԻ ԹՈՌԸ, ՔԱՋ ԵՒ ՀԶՈՐ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ» (ԲՅՈՒԶԱՆԴ, Գ, Գ)։ «ԿՈՏԱԿ» ԱշՀԼԱՎԵՐԵՆ ԲԱՌ Է, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է «ՄԱՆՈՒԿ, ԵՐԵԽԱ, ՓՈՔՐ»։ ԽՈՐԵՆԱՑԻՆ (ԳԸ) ԱՆ ԿՈՉՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌՈՎ՝ ՓՈՔՐ ԵՒ ՇԵՇՏՈՒՄ Է ՆՐԱ ԿԱՐՃԱՀԱՍԱԿ ԼԻՆԵԼԸ։ ՀԱՋՈՐԴԵԼ Է ՀՈՐԸՏՐԴԱՏ Գ ՄԵԾԻՆ։ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ ԽԱՌՆԱԿ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԳԱՀԻՆ ԷՐ ՁԳՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՀՅՈՒՍԻՍ–ԱՐԵՒԵԼՅԱՆ ԿՈՒՍԱԿԱԼՍԱՆԱՏՐՈՒԿ ԱՐՇԱԿՈՒՆԻՆ։ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ II ԱՐՔԱՅԻ ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊՍՏԱՄԲԵԼ ԷՐ ՀԱՅՈՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՒՍԱԿԱԼԸ՝ ԱՂՁՆԻՔԻ ԱՆՋԱՏԱՄԵՏ ԲԴԵՇԽ ԲԱԿՈՒՐԸ։ քի 
Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Արտաշեսյաններ
¨Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես 1 –ի անունով /Ըստ Մ. խորենացու վկայության՝ սերվել են Պարթև Արշակունիների ավագ ճյուղից/։
¨Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։
    ¨Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

¨Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։
-------------------------------------------------------------------------------------------------------------Արտաշես Ա

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ





            Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:
       

Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները


-------------------------------------------------------------------------------------------------------------Պապ թագավոր


Պապ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր 370 թվականից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմթագուհին։ Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրությանօժանդակությամբ։ Գործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։


Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։


Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի[2]։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։


Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։


Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։[3]


Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
---------------------------------------------------------------------------------------------------------
Աշոտ Բ Երկաթ 
Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–928), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։
Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականինԱշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[1]։
---------------------------------------------------------------------------------------------------------------
Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյան (388 - 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ պարսիկների հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։


Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։


422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորությանանկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։


Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։
------------------------------------------------------------------------------------------------------------------
Տիգրան ՄեծՏիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստությանհզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին):
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։


----------------------------------------------------------------------------------------------------------------
Մեծ ՀայքՄեծ Հայք, պետություն Հայկական լեռնաշխարհում (մ.թ.ա. 331-մ.թ. 428)։ Հիմնադրել է հայոց թագավոր Երվանդ Գ-ն։
Մ.թ.ա. 189 թվականից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ։ Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծիկառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Մեծ Հայքը կամ Հայկական աշխարհակալ տերությունը դարձավ արևելքի հզորագույն պետությունը։Արտաշեսյան հարստությանը փոխարինելու եկան պարթև Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք (301) Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: 387 թվականին Մեծ Հայքը բաժանվեց Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու հատվածներում էլ շարունակում են թագավորել Արշակունիները: Սակայն հռոմեական մասի թագավոր Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակեցին իշխել մինչև 428 թվականը։
-----------------------------------------------------------------------------------------------------------------
Առաջին համաշխարաին պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևել է մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին մասնակցում էր ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում[1][2]: Պատերազմում զոհվեց մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ (ներառյալ՝ ցեղասպանությունների զոհերը), սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ հայտնի չէ։ Այն մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների[3]:Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները[4], որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի կազմի մեջ մտնում էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և Կենտրոնական ուժերը, որը կազմում էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան: Իտալիան եղել է և՛ Անտանտի, և՛ Կենտրոնական ուժերի կազմում[5]: Հետագայում նոր ուժեր ներքաշվեցին հակամարտության մեջ և փոփոխվեց ուժերը կազմող պետությունների կազմը, այդ թվում՝ Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն միացան Անտանտին, իսկ Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան՝ միացան Կենտրոնական ուժերին։ Պատերազմի առիթ եղավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Ֆրանց Ֆերդինանդ արքայազնի սպանությունը։ Սրանից հետո Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը[6][7], և նախորդ տասնամյակներում ձևավորված երկու դաշինքները դուրս եկան իրար դեմ։ Մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմը տարածվեց ամբողջ աշխարհում


1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, և սկսվեց Սերբական արշավանքը[8][9]: Քանի որ Ռուսաստանը պետք է պաշտպաներ սերբերին, իսկ Գերմանիան ներխուժեց Բելգիա և Լյուքսեմբուրգ, Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Գերմանիայի կողմից Փարիզի անհաջող գրոհից հետո ռազմաճակատը կոչվեց Արևմտյան ճակատ, որը վերածվեց խրամատային պատերազմի, որը տևեց մինչև 1917 թվականը։ Չնայած Արևելյան ճակատում ռուսական զորքերը հաջողությամբ հաղթում էին ավստրոհունգարացիներին, նրանց առաջխաղացումը հաջող չէր Արևելյան Պրուսիայում, որտեղ գրոհները կասեցնում էին գերմանացիները։ 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և բացեց Կովկասյան, Միջագետքի և Սինայականճակատները։ Իտալիան միացավ Անտանտին 1915 թվականին, իսկ նույն տարում Բուլղարիան միացավ Կենտրոնական ուժերին, մինչդեռ Ռումինիան միացավ Անտանտին 1916 թվականին, իսկ Միացյալ Նահանգները միացավ Անտանտին 1917 թվականին։


Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։


Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։
-----------------------------------------------------------------------------------------------------------

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետություն կամ պարզապես Արցախ[3], նախկին անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն[Ն 1], չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպությանանդամ որևէ երկրի կողմից իրավական հարթությունում պաշտոնապես ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն իրավականորեն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։
Պատմականորեն Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, իսկ մասամբ նաև Սյունիքն ու Ուտիքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[4]։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։
-----------------------------------------------------------------------------------------------------------

Ճապոնիա

Ճապոնիա: կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։
 
Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական - ավատատեր սյոգուններիկողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թ․-ին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և առաջին համաշխարհային պատերազմումՃապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թ․-ին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թ․-ին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակիքաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։
--------------------------------------------------------------------------------------------------------------
10 հետաքրքիր փաստ Վիետնամի մասին
1. «Վիետնամ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «Վիետների երկիր հարավում», առաջին անգամ օգտագործել է բանաստեղծ Նգուեն Բին Կխիեմը իր «Չանգ Չինի մարգարեությունը» գրքում, XVI դարում: Այսօր երկրի լրիվ անվանումն է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

2. Նախկինում Վիետնամը եղել է Ֆրանսիայի գաղութը, անկախություն է ստացել միայն 1954թ.: ԱՄՆ-ն Վիետնամի անկախությունը ընդունեց միայն 1995թ.:

3. 2008թ. ամերիկյան «The Forbes» հանդեսը հրատարակեց ամենալավ խոհանոց ունեցող երկրների ցուցակը, որտեղ Վիետնամը գրավում էր 3-րդ տեղը: Վիետնամական խոհանոցը հայտնի է իր ինքնատիպությամբ եւ յուրահատկությամբ, ինչպես նաեւ այն օգտակար է առողջության համար:

4. Երկրի պետական լեզուն վիետնամերենն է, սակայն մեծ տարածում ունեն նաեւ անգլերենը, ֆրանսերենը եւ չինարենը: Վիետնամցիների մոտ 80%-ը անիմիզմի հետեւորդ է, որը իրենից ներկայացնում է դաոսիզմի, բուդդիզմի եւ կոնֆուցիականության խառնուրդ:

5.Վիետնամում կա ազգային սպորտաձեւ, որը կոչվում է տակրավ: Կոպիտ ասած՝ տակրավը վոլեյբոլն է ոտքերով: Ամեն տարի Վիետնամում անցկացվում է տակրավի առաջնություն: Տակրավ խաղում են նաեւ Լաոսում, Թաիլանդում, Մյանմարում եւ Կամբոջայում:

6. Երկրի մայրաքաղաքն է Հանոյը, որի անունը թանգմանաբար նշանակում է «Քաղաք գետերի միջեւ»: Հանոյում ապրում է մոտ 6,4 մլն. մարդ:

7. 2009թ. Դանանգ քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ քարանձավը:

8. Վիետնամական Ամանորը կոնկրետ ամսաթիվ չունի, տոնակատարության օրը կախված է լուսնային «Տետ» օրացույցից:

9. Վիետնամը բրնձի արտահանման ծավալներով աշխարհում գրավում է երկրորդ տեղը:

10. Վիետնամի գլխավոր տեսարժան վայրը նախկին մայրաքաղաք Խյուեն է, որը հայտնի է իր գեղեցիկ տաճարներով, դամբարաններով ու պալատներով:
---------------------------------------------------------------------------------------------------------
Գունավոր հեղափոխություն


Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխության նպատակով։ Որպես կանոն, սկսվում է խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է կախված։
Գունավոր հեղափոխություն տերմինի գաղափարական ծնունդը պատկանում է ամերիկյան հասարակական գործիչ, Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի հիմնադիր, աֆտորիտար ռեժիմի ոչ բռնի տապալման մեթոդների մասին գրած գրքերով աշխարհում ճանաչում ստացած Ջին Շարպին, որը «Բռնապետությունից ժողովրդավարություն» (անգլերեն From Dictatorship to Democracy) 1993թվականին գրված ակնարկում հանգամանորեն ներկայացրել է իր ուսումնասիրություններն ու դիտարկումները, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է իրականացվում հնարավորինս անարյուն իշխանափոխությունը։
1994 թվականին գրքույկի հրատարակումից հետո այն այսպես կոչված ուսումնական ձեռնարկ է ծառայել քաղաքացիական անհնազանդությամբ գունավոր հեղափոխություններ իրականացրած, ինչպես նաև նման փորձ կատարած երկրների համար[2][3][4]:
------------------------------------------------------------------------------------------------------------------
Դերենիկ Դեմիրճյան – Վարդանանք

Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք։ Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը։
Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին։ Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն։
Գիշերը մի առժամ խաղաղ էր։ Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց։ Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ։ Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ։
– Քուշանները հարձակման են պատրաստվում,– ասաց Զորա զորավարը,– գնում ենք մարտի։
– Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք,– հարցրեց Գարեգինը։
– Ո՛չ։ Դուք հանգստանում եք մի քանի օր։
Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը։ Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին։
– Կարգին մարդ է երևում այս Զորան,– նկատեց Արսենը,– թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ…
Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից՝ շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է։ Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը՝ Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ։ Այրուձին հասավ ճակատ։ Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու։ Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում։ Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն։
--------------------------------------------------------------------------------------------------------------
Առաջին աշխարհամարտի մասին
Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն է, որը նաև թողել է խորը սոցիալական և տնտեսական հետքեր: Պատերազմի հիմնական նպատակն էր աշխարհի վերաբաժանումը և քաղաքական քարտեզի վերաձևավորումը: Իրադարձությունները դասավորվել էին այնպես, որ գրեթե բոլոր պետությունները ունեին հողային պահանջներ միմյանց հանդեպ (Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:) Ուստի նրանք սկսեցին միավորվել որոշակի խմբավորումներում որպեսզի կարողանան միասնական կերպով ավելի հեշտ լուծել իրենց խնդիրները, և ամեն մեկը ստանար իր պահանջած բաժինը: Իրադարձությունները արդեն հասել էին իրենց գագաթնակետին և պետք էր մի փոքր առիթ, որպեսզի սկսվեր պատերազմը: Այդ առիթը եղավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը՝ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում՝ սերբ ազգայնականների կողմից:
--------------------------------------------------------------------------------------------------------------


Զեյթունի 1862թ. ապստամբությունը

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:
--------------------------------------------------------------------------------------------------------------
Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին և այնուհետև 1995-ից 1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժմանժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանիհրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտիամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը[3]: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախըձեռք բերեց անկախություն:



Комментариев нет:

Отправить комментарий