вторник, 21 мая 2019 г.

Հոկտեմբերի 8-10

Առաջադրանք 1.
Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/
Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը, ինչը հղի է սոցիալական պայթյունով:
Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի ևօրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Առաջադրանք 2.
Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատմանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Միասնական քննարկում մարդու իրավունքների միջազգային օրի առթիվ

Այս դասաժամի ժամանակ խոսեցինք մարդու իրավունքներից։ Կարող է թվալ, որ այստեղից մենք գրեթե ոչինչ չսովորեցինք, բայց բացի նրանից, որ մենք ծանոթացանք մի շարք օրենքների, մենք նաև պարզաբանեցինք մի շատ կարևոր միտք։ Այդ միտքը պարզ է, բայց քչերն են դրա մասին մտածել, հասկացել իմաստը, թեև այն պարզ է։ Ըարբեր կազմակերպություններ, օրինակ՝ ոստիկանությունը և բժշկությունը տարբեր կերպ են նայում մարդկանց վրա։ Եթե խորանալ այս մտքի մեջ, կարող եք շատ բաներ բացահայտել տարբեր սիտութացիաների վերաբերյալ։ Մի խոսքով դասը ինչպես միշտ լեփ լեցուն էր օգտակար ինֆորմացիայով։

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետների հետ հանդիպումը կրթահամալիրում

Մարտի 13-ին և ապրիլի 2-ին կրթահամալիրը այցելեցին ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետները։ Առաջին հանդիպման ժամանակ նրանք մեզ բազմաթիվ գիտելիքներ տվեցին ֆինանսական հաշտարարի և ընդհանրապես ֆինանսական համակարգի մասին։ Սովորեցինք մի շարք նոր տերմինների նշանակությունը և բանկային տարբեր համակարգերի աշխատանքի մասին։ Նաև մեզ ասացին թե որ դեպքերում կարող ենք դիմել ֆինանսական հաշտարարին։ Մի խոսքով ունեցանք շատ արդյունավետ և հաճելի քննարկում։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կախեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր ամբասիր սրտեր խոցխոցեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

Քերականական աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա,ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։
Առաջին երկու նախադասությունից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց քերկանական հատկանիշները՝ անձ է, թե ոչ անձ, թիվը, հոլովը, հոլովումը։
Ուշադրության-եզակի,սեռական հոլով, -ա հոլովում
Ավանդությունները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
Լեռնաշխահի-եզակի,առարկա,սեռական հոլով
հուշարձանները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
կոթողները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձիերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով
լեռնաշղթաների-հոգնակի,առարկա,սեռական հոլով
խոչընդոտները-հոգնակի,առարկա,ուղղական հոլով
ձորերով-հոգնակի,առարկա,գործիական հոլով

Քերականական աշխառանք

Կետադրիր և լրացու բաց թողած տառերը։Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

потепления

10. Перекраивание карты Почвы
Около 2 процентов запасов воды на планете хранится в форме льда. Если он растает, уровень моря встанет приблизительно на 70 метров. По некоторым оценкам, уже к 2050 году Арктика будет свободна ото льда летом.
Под водой могут быть не только мегаполисы наподобие Нью-Йорка и Майами, но и целые страны, к примеру, Филиппины.
 

Հավաքից-հավաք ամփոփիչ հաշվետվություն 2019

Լուսանկարը՝ Հակոբ Մանվելյանի

среда, 15 мая 2019 г.

Բնօգտագործումը և բնապահպանությունը ՀՀ-ում

 Բնական ռեսուրսները պաշարներ են,  երևույթեր, որոնք նպաստում են նյութական հարստության ստեղծմանը, մարդկանց գոյության պայմանների ապահովմանը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրությանը:  Ռեսուրսները  կարող են ծառայել որպես էներգիայի աղբյուր, հումք, նյութ:
Մարդը չի կարող գոյատևել առաց  բնական ռեսուրսներն օգտագործելու, առանց բնության վրա որակապես և քանակապես ազդելու և հետևաբար, առանց շրջակա միջավայրը փոփոխության ենթարկելու: Բնության վրա մարդկային ներգործությունը կատարվում է երեք ուղղություններով.
1.Բնական ռեսուրսները վերցնելը, վերամշակելը և նրանց վերափոխելը.
2.Բնական պայմանների օգտագործումը և ազդեցությունը նրանց վրա
3.Բնական համակարգերի հավասարակշռության խախտումը և վերականգնումը
Կապված մարդու պահանջների և արդյունաբերական ծավալների մեծացման հետ առաջին պլան են մղվում բնական ռեսուրսների սահմանափակության հարցերը և նրանց պահպանության և արդյունավետ օգտագործաման խնդիրները:
Բնական ռեսուրսները դասակարգվում ՝
1.Էներգետիկ ռեսուրսներ- արևի, տիեզերական, մակընթացության և տեղատվության, երկրաջերմային, երկրի ձգողականության, մագնիսական դաշտի, կենսաբանական, մթնոլորտային էլեկտականության, գազի, նավթի, ածխի, տորֆի, ատոմային, ջերմամիջուկային:
2.Մթնոլորտային գազային ռեսուրսներ- մթնոլորտային գազերի, օզոնային շերտի, իոնային կազմի, հիդրոսդերայի և հողի խոնավության, բույսերի և կենդանիների խոնավության.
3.Ջրային ռեսուրսներ- մթնոլորտի խոնավություն, օվկիանոսի ձջուր, գետ, այլ ջրամբարներ, հողի խոնավություն, բույսերի և կենդանիների խոնավություն
4. Կլիմայական ռեսուրսներ
7.Կենսաբանական ռեսուրսներ- մարդկանց համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բարիքներ, որոնք պարփակված են բնության մեջ:
Բնական ռեսուսրենը լինում են սպառվող և չսպառվող:
Հայաստանը, լինելով փոքր տարածք ունեցող պետություն, ունի բնական ռեսուրսների ոչ մեծ պաշարներ: Ըստ վիճակագրության ՀՀ ի բնական ռեսուրսնրի մեծ մասը չվերականգնվող և սպառվող են:
Հայաստանում արդյունահանում են բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով՝ Ջերմուկ, Արզնի, Բջնի: Հայաստանը լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր։ ՀՀ-ում ընդերքի ռեսուրսները սկսել են օգտագործել բավականին մեծ թափով՝ Զանգեզուրում, Թեղուտում, Մեղրաձորում: Այդ ռեսուրսների շահագործումը հանգեցնում է նրան, որ մեր երկրում նշված վայրերում լայն տարածում են ստանում պոչամբարները, հողը լցվում է ծանր մետաղներով, որի արդյունքում տարբեր հիվանդություններ են առաջանում, էկոհամակարգեր են խախտվում՝ գետեր չորացում, հողերի դեգրադացիա, մթնոլորտի աղտոտում:
ՀՀ ռեսուրսների առանաձնահատկությունն այն է, որ մետաղային գրեթե բոլոր հանքերը բազմամետաղային են պարունակում են պղինձ, մոլիբդեն, ոսկի արծաթ, տարբեր քիմիական տարրեր, բացասական առանձնահատկությունն էլ այն է, որ օգտագործվում է միայն այն ռեսուրսը, որ շատ է հանքաքարում՝ պղինձը, մոլիբդենը, իսկ մնացածը, որպես պոչանք արտանետվում է շրջակա միրջավայր:
Բնական ռեսուրներից բացի կա նաև բնական պայման հասկացողությունը:
Բնական պայմաններ, բնության օբյեկտների և երևույթների ամբողջությունն է, որը գոյություն ունի մարդկանց գործունեությունից անկախ, ազդում է կենդանի օրգանիզմների, մարմինների և երևույթների վրա։ Բնական պայման աելով առաջին հերթին հասկանում ենք հենց կլիման: Կլիմայից էլ է կախված բնական ռեսուրսերի տարբերակումը և գոյությունը: ՀՀ-ն գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու կլիմայական հակադրություններով: ՀՀ կլիմայի վրա մեծ է հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների, արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի ազդեցությունը: Հայաստանի բնական պայմանների առանձնահատկություներից է հենց կլիմայի բազմազանությունը, դրա շնորհիվ, հանրապետության տարածքում գնահատվում է կենսաբազմազանության և բուսատեսկաների բազմազանություն:
Բնօգտագործում բառը ինքնին ասում է իր բացատրությունը. բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:
Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:
Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:
Հայաստանում բնօգտագործումը ոչ ռացիոնալ է իրականացվում. Հայստանի բոլոր գետերը գերհագեցած են ՀԷԿ-երով, որոնք սխալ կառուցվածքի պատճառով մեծ վնասներ են պատճառում էկոհամակարգին: Այդպիսի օրինակներ շատ կան:
 Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Բնօգտագործում և բնապահպանություն հասկացողությունները  սկսել են շատ օգտագործել: Չնայած բնապահպանություն  տերմինը  վերջին շրջանում ավելի շատ է օգտագործվում:
Հայաստանում բնօգտագործման խնդիրները մեծ ծավալներ են ընդունել, հատկապես վերջին տարիներին՝ գետերի անխնա օգտագործում, անտառահատում, մետաղական հանքերի օգտագործում և այլն:
Կարծում եմ մեր երկրում պետք է զարգացնել տուրիզմը, գյուղատնտեսությունը, սպասարկման ոլորտը, որպեսզի բնօգտագործումը նվազի ու հնարավոր լինի վերականգնվել, ու բնապահպանության կարիք այլևս չլինի: Սա ցանկություն է, որին հավատում եմ:

вторник, 14 мая 2019 г.

Արատես ֆոտոշարք









Գյումրի ֆոտոշարք







Հաշվետվություն

Այս տարին ինձ շատ բան տվեց համեմատաբար անցաց տարվա այս տարի ես այցելեցի նոր վայրեր որտեղ չեի եղել օրինակ գյումրի ինձ շատ դուր եկավ այնեղ ճիշտ է ես այնտեղ նոր բան չտեսա բայց շատ լավ անցավ ավելի մանրամսն կարող եք տեսնել իմ բլոգում այնտեղ կա ֆոտոշարք։https://harutyeremyan.blogspot.com/2019/05/blog-post_36.html

Կուզեմ անրադառնամ ևվս երկու ճամբորդության որի ժամանակ շատ լավ է անցել և շատ հիշելու բաներ ունենք առաջինը կներկայացնեմ Արատեսի ֆոտո շարքը։https://harutyeremyan.blogspot.com/2019/05/blog-post_65.html

և իմ առաջին ճամփորդությունը որտեղ մենք գնացել էին Արմաղան ես դեռ շատ եմ հիշելու այս ճամբորդություները չե որ վերջում մեկե հիշելու ես անցկացրացտ լավ օրերը ընկերներիս հետ։Ավելի        մանրամասն կարող եք տեսնել իմ բլոգում։
https://harutyeremyan.blogspot.com/2018/09/blog-post.html?m=1

Այս տարի ես մաթեմատիկա առակաց նոր բաներ ճիշտ է ինձ այդքան դուր չի գալիս մաթեմատիկայի առարկան բայց մեկ է ես անում եմ սիրով իմ բոլոր առաջադրանքները։
https://harutyeremyan.blogspot.com/2019/05/blog-post_16.html?m=1

Ես այս տարի սիրեցի անգլերեն լեզուն այսպես ասաց բացահայտեցի մինչև այդ ես այդքան էլ չի սիրում ես մտածում էր որ մենակ ռուսերեն գիտեմ դա էլ է ինձ հերիք բայց փորձը ցույց տվեց որ չէ դա այդպես չե և դա հասկանալու հետո սկսեցի քրտնաջան սովորել անգլերեն լեզուն մանրամասն կարող եք տեսնել իմ անգլերենի բաժնում։
https://harutyeremyan.blogspot.com/p/english_27.html?m=1

 Ես այս տարի փոխեցի իմ հայոց լեզվի խումբը ընկեր Հասմիկը շատ լավ մասնագետ է իր առարլայում և ոչմիայն իր առարկայում նա շատ լավ խորհուրդներ է տալիս ես նրա մոտ բացի հայոց լեզվից շատ բաներ սովորեցի։Ես ավելի շատ կենտրոնացել էի այս տարի քերականության վրա։Կարճ ասաց ես շատ գոհ եմ այս տարի իմ հայոց լեզվի ուսուցչից մանրամասն կարող եք տեսնել բլոգում։
 https://harutyeremyan.blogspot.com/search?updated-max=2019-04-14T23:49:00-07:00&max-results=7&m=1

Ծրագրավորում այդ առարկան սովորելու համար շատ բան պետք չե ուղղակի իմ դեպքում պետք է նստես մենակ և ականջակալներով և խորանալ վարժության մեջ որ ոչ մեկ չխանգարի։Ես արդեն 2 տարի է ՏՏ ի խմբում եմ ես շատ բան եմ սովորել այս 2 տարվա մեջ օրինակ ես ինքս կարողանում եմ ծրագրով ինձ համար պատրաստել էլեկտրոնային հաշվիչ մանրամասները կարող եք տեսնել իմ բլոգում և նույնիսկ բորձարկել։
 https://harutyeremyan.blogspot.com/2019/04/calculator-html-and-css.html?m=1

Պատմությունը իմ ոչ նախնտրելի առարկաներից մեկն է ես այդքան էլ չեմ սիրում պատմություն, որովհետև ինձ իմ մասնագիտիտական հետաքրքրություների մեջ չի մտնում  բայց այնուամենայնիվ փորձում եմ սովորել քանի որ կարծում եմ պետի է հնարավորինս տիրապետել սեփական երկրի պատմությանը։Այս տարվա ընթացքում փորձել եմ աշխատել և ներկայացնում եմ կատարած աշխատանքմերը։
https://harutyeremyan.blogspot.com/p/blog-page_28.html?m=1

Էկոլոգիա առարկային ես վերաբերվում
Շատ լավ այնքան լավ որ նույնիսկ դուրս եմ եկել այսպես ասած քայլերթի կարող եք տեսնել իմ բլոգում։
https://harutyeremyan.blogspot.com/2019/05/blog-post_19.html?m=1
Ունեմ անհատական էկոլոգիայից աշխատանք որտեղ հայտնում եմ իմ տեսանկյունը որոշ հարցերի շուրջ մանրամասն կարող եք տեսնել իմ բլոգում։

About Walt Disney

Վոլտ Դիսնեյը ծնվել է 1901 թվականին, բայց շուտով տեղափոխվել է փոքր ֆեռմա Մարսելինի մոտակայքում ։
Այդպիսի խղճուկ և համեստ սկզբնակետից նա դառնում է ամենահայտնի և սիրված անիմացիոն ֆիլմերի պրոդյուսերներից մեկն աշխարհում ։Մի քանի տարի աշխատելով մուլտֆիլմերի վրա`իր Լոս Անջելեսի ավտոտնակից, Դիսնեյն իր առաջին հաջողությունն ունենում է 1928 թվականին, երբ նա թողարկում է Mickey Mouse մուլտֆիլմը ։ հաջորդ տասնամյակի ընթացքում նա շարունակում է ստեղծել մի շարք մուլտֆիլմներ և զարգացնել  իր շահութաբեր և երկարակ
յաց կերպարներին ( Donald Duck , Pluto ) :
1930 ի վերջերին նա թողարկում է իր առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը։ Snow White ը ունեցավ կոմերցիոն և կրիտիկական հաջողություն ։Դիսնեյն ինչպես հայտնի է իր մուլտֆիլմերով այնպես էլ իր զվարճանքի վայրերով ։ Սկսած Կալիֆոռնիայի  Դիսնեյլենդից և զարգացնելով մինչև ֆանտաստիկ հաջողված Disney World , որից հետո Դիսնեյը դարձավ համաշխարհային դեմք ։ Վերջին տարիներին թեմատիկ այգիների գաղափարը դարձել է համաշխարհային ` բացվելով Տոկյոյում և Փարիզում ։ Դիսնեյի շարունակվող հաջողությամբ