вторник, 21 мая 2019 г.

Հոկտեմբերի 8-10

Առաջադրանք 1.
Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/
Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը, ինչը հղի է սոցիալական պայթյունով:
Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի ևօրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Առաջադրանք 2.
Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատմանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Комментариев нет:

Отправить комментарий