среда, 15 мая 2019 г.

Բնօգտագործումը և բնապահպանությունը ՀՀ-ում

 Բնական ռեսուրսները պաշարներ են,  երևույթեր, որոնք նպաստում են նյութական հարստության ստեղծմանը, մարդկանց գոյության պայմանների ապահովմանը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրությանը:  Ռեսուրսները  կարող են ծառայել որպես էներգիայի աղբյուր, հումք, նյութ:
Մարդը չի կարող գոյատևել առաց  բնական ռեսուրսներն օգտագործելու, առանց բնության վրա որակապես և քանակապես ազդելու և հետևաբար, առանց շրջակա միջավայրը փոփոխության ենթարկելու: Բնության վրա մարդկային ներգործությունը կատարվում է երեք ուղղություններով.
1.Բնական ռեսուրսները վերցնելը, վերամշակելը և նրանց վերափոխելը.
2.Բնական պայմանների օգտագործումը և ազդեցությունը նրանց վրա
3.Բնական համակարգերի հավասարակշռության խախտումը և վերականգնումը
Կապված մարդու պահանջների և արդյունաբերական ծավալների մեծացման հետ առաջին պլան են մղվում բնական ռեսուրսների սահմանափակության հարցերը և նրանց պահպանության և արդյունավետ օգտագործաման խնդիրները:
Բնական ռեսուրսները դասակարգվում ՝
1.Էներգետիկ ռեսուրսներ- արևի, տիեզերական, մակընթացության և տեղատվության, երկրաջերմային, երկրի ձգողականության, մագնիսական դաշտի, կենսաբանական, մթնոլորտային էլեկտականության, գազի, նավթի, ածխի, տորֆի, ատոմային, ջերմամիջուկային:
2.Մթնոլորտային գազային ռեսուրսներ- մթնոլորտային գազերի, օզոնային շերտի, իոնային կազմի, հիդրոսդերայի և հողի խոնավության, բույսերի և կենդանիների խոնավության.
3.Ջրային ռեսուրսներ- մթնոլորտի խոնավություն, օվկիանոսի ձջուր, գետ, այլ ջրամբարներ, հողի խոնավություն, բույսերի և կենդանիների խոնավություն
4. Կլիմայական ռեսուրսներ
7.Կենսաբանական ռեսուրսներ- մարդկանց համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բարիքներ, որոնք պարփակված են բնության մեջ:
Բնական ռեսուսրենը լինում են սպառվող և չսպառվող:
Հայաստանը, լինելով փոքր տարածք ունեցող պետություն, ունի բնական ռեսուրսների ոչ մեծ պաշարներ: Ըստ վիճակագրության ՀՀ ի բնական ռեսուրսնրի մեծ մասը չվերականգնվող և սպառվող են:
Հայաստանում արդյունահանում են բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով՝ Ջերմուկ, Արզնի, Բջնի: Հայաստանը լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր։ ՀՀ-ում ընդերքի ռեսուրսները սկսել են օգտագործել բավականին մեծ թափով՝ Զանգեզուրում, Թեղուտում, Մեղրաձորում: Այդ ռեսուրսների շահագործումը հանգեցնում է նրան, որ մեր երկրում նշված վայրերում լայն տարածում են ստանում պոչամբարները, հողը լցվում է ծանր մետաղներով, որի արդյունքում տարբեր հիվանդություններ են առաջանում, էկոհամակարգեր են խախտվում՝ գետեր չորացում, հողերի դեգրադացիա, մթնոլորտի աղտոտում:
ՀՀ ռեսուրսների առանաձնահատկությունն այն է, որ մետաղային գրեթե բոլոր հանքերը բազմամետաղային են պարունակում են պղինձ, մոլիբդեն, ոսկի արծաթ, տարբեր քիմիական տարրեր, բացասական առանձնահատկությունն էլ այն է, որ օգտագործվում է միայն այն ռեսուրսը, որ շատ է հանքաքարում՝ պղինձը, մոլիբդենը, իսկ մնացածը, որպես պոչանք արտանետվում է շրջակա միրջավայր:
Բնական ռեսուրներից բացի կա նաև բնական պայման հասկացողությունը:
Բնական պայմաններ, բնության օբյեկտների և երևույթների ամբողջությունն է, որը գոյություն ունի մարդկանց գործունեությունից անկախ, ազդում է կենդանի օրգանիզմների, մարմինների և երևույթների վրա։ Բնական պայման աելով առաջին հերթին հասկանում ենք հենց կլիման: Կլիմայից էլ է կախված բնական ռեսուրսերի տարբերակումը և գոյությունը: ՀՀ-ն գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու կլիմայական հակադրություններով: ՀՀ կլիմայի վրա մեծ է հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների, արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի ազդեցությունը: Հայաստանի բնական պայմանների առանձնահատկություներից է հենց կլիմայի բազմազանությունը, դրա շնորհիվ, հանրապետության տարածքում գնահատվում է կենսաբազմազանության և բուսատեսկաների բազմազանություն:
Բնօգտագործում բառը ինքնին ասում է իր բացատրությունը. բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:
Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:
Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:
Հայաստանում բնօգտագործումը ոչ ռացիոնալ է իրականացվում. Հայստանի բոլոր գետերը գերհագեցած են ՀԷԿ-երով, որոնք սխալ կառուցվածքի պատճառով մեծ վնասներ են պատճառում էկոհամակարգին: Այդպիսի օրինակներ շատ կան:
 Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Բնօգտագործում և բնապահպանություն հասկացողությունները  սկսել են շատ օգտագործել: Չնայած բնապահպանություն  տերմինը  վերջին շրջանում ավելի շատ է օգտագործվում:
Հայաստանում բնօգտագործման խնդիրները մեծ ծավալներ են ընդունել, հատկապես վերջին տարիներին՝ գետերի անխնա օգտագործում, անտառահատում, մետաղական հանքերի օգտագործում և այլն:
Կարծում եմ մեր երկրում պետք է զարգացնել տուրիզմը, գյուղատնտեսությունը, սպասարկման ոլորտը, որպեսզի բնօգտագործումը նվազի ու հնարավոր լինի վերականգնվել, ու բնապահպանության կարիք այլևս չլինի: Սա ցանկություն է, որին հավատում եմ:

Комментариев нет:

Отправить комментарий