вторник, 21 мая 2019 г.

Քերականական աշխառանք

Կետադրիր և լրացու բաց թողած տառերը։Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թպրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան  անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողած կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գրգռված ուղեղի մտացածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։

Комментариев нет:

Отправить комментарий