суббота, 4 апреля 2020 г.

«Ես եմ՝ շրջանավարտը» առցանց նախագիծ

Ողջույն բոլորին: Ես Հարութն եմ ։ Մի քիչ ծանոթացնեմ Ձեզ ինձ հետ: Ծնվել եմ 2003թ.-ի հունիսի 2-ին։ Բնավորությամբ կենսուրախ եմ, ընկերասեր, բայց մարդկանցից շուտ հիասթափվող: Իսկ, եթե ավելի ճիշտ, ես դեռ բացահայտում եմ ինքս ինձ: Մի փոքր խոսեմ առօրյայիցս: Ազատ ժամանակս սովորաբար տրամադրում եմ ընկերներիս կամ խորացված ուսումնասիրում եմ անգլերեն լեզուն: Ինչպես նաև հետաքրքրված եմ տարբեր օտար լեզուներով: Կարծում եմ մոտս լավ է ստացվում․․․ Ինչքան էլ զարմանալի կթվա, դեռ չեմ որոշել ինչ ուղղությամբ եմ ուզում սովորել.մասնագիտության հարցում դեռ չեմ կողմնորոշվել:
Առաջին դասարանից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։Այս տարիների ընթացքում հասցրել եմ մասկնակցել շատ նախագծերի, գնացել եմ բազում ճամփորդությունների, որոնք մեծ դեր են խաղացել իմ կյանքում, ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնցից մի քանիսը նույնիսկ մեծ դեր ունեցան ողջ կյանքումս՝ ընկերներս են:Վստահ կարող եմ ասել, որ ինչքան էլ մեծանամ, երբեք չեմ մոռանա ուրախ ու հիշարժան պահերը, որոնք մնացել են ճամփորդություններից։ Չեմ ուզում կրկնվել, բայց խորհուրդ կտամ ինձնից փոքր սեբաստացիներին ամեն հնարավորության դեպքում մասնակցել ճամփորդության:Ամենահիշարժան ճամփորդությունը, որին մասնակցել եմ, Կապսին էր։

Комментариев нет:

Отправить комментарий