четверг, 13 декабря 2018 г.

Քերականական աշխատանք

Լրացրու տառերը և կետադրիր
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ, գիտեր որձաքարով(բազալտ) սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով` գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին . մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։

Комментариев нет:

Отправить комментарий