среда, 12 декабря 2018 г.

Քերականական աշխատանք 22.11.2018

Առաջադրանքներ. շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված 

նախադասությունները։
Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Այժմ անձրևում է։
Վերջապես խախտվեց լռությունը։
Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի մշուշով երիզված ձյունափակ գագաթներին։ Ներանձնացած ի՞նչ էր խորհում, դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ, նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։

Комментариев нет:

Отправить комментарий