понедельник, 18 ноября 2019 г.

Աշնանային

Աշնանային

Աշուն
Անցավ ուրախ ամառը։ Եվ եկավ աշունը։
Եկավ ժամանակը հավաքելու բերքը։Վանյան ու Վեդյան հանում էին կարտոֆիլը հողից։ Վասյան հավաքում էր բազուկն ու գազարը, իսկ Վեդյան հավաքում էր լոբի։ Այգում կան շատ սալորներ։ Վեռան և Ֆելիքսը հավաքում էին մրգերը և ուղարկում էին դպրոցի ճաշարան։ Այնտեղ բոլորին հյուրասիրում էին հասած և համեղ մրգերով։
Սունկ
Երեխաները գնացին անտառ սունկ հավաքելու։ Ռոման գտավ սոսեի ծառի տակ կարմիր բոլետուս։ Վայլան տեսավ սոճի տակ փոքր սունկ։ Սերոժը տեսավ խոտի տակ մեծ բոլետուս։ Պուրակում նրանք հավաքեցին մի մեծ զամբյուղ տարբեր տեսակի սունկ։ Երեխաները ուրախ և գոհ վերադարձան տուն։
Աշնան բնությունը
Խորհրդավոր թագուհին աշնան բնությունը վերցրեց իր ձերքերում և հագցրեց ոսկե հանդերցձանք և թաց, երկար անձրևները։
Աշունը կհանգստացնի անխռով երկիրը, կթափվի վերջին տերևները քամու հետ և կդնի երկար ձմեռային քնի օրրան։
Անտառում
Գրիշան և Կոլյան գնացին անտառ։ Նրանք հավաքում էին սունկ և հատապտուղներ։ Սնկերը նրանք դնում էին պայուսակի մեջ իսկ հատապտուղները զամբյուղի մեջ։ Հանկարծ ամպրոպ սկսվեց արևը թաքնվեց շուրջը ամպեր հավաքվեցին քամին ծռեց ծառերը դեպի հողը։ Սկսեց հորդառատ անձրև։ Երեխաները գնացին անտառապահի տուն։ Շուտով անտառում լռություն տիրեց անձրևը վերացավ, և արևը դուս եկավ։Գրիշան և Կոլյան սնկերը և հատապտուղներ հավաքած գնացին տուն։
Աղբյուրը։http://www.razumniki.ru/korotkie_rasskazy_pro_osen.html

Комментариев нет:

Отправить комментарий