четверг, 4 октября 2018 г.

13.09.2018

1.Լրացրու տառերը և կետադրիր
Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։
Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևեթ մխրճվեց աջ թևը՝ Սյունյաց ուժտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուժկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը՝ այդ անարվեստ, բայց ոգելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։

3. Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի
Սուրենը ինձ ասաց, որ նա չի առարկում, այդ մասին հայտնեմ եղբորս:
Նա ասաց հորը, որ ինքը տանը կմնա մինչև նա աշխատանքից գա:
Սմբատը հարցրեց իր հյուրին, թե նրանք երբ են վերադարձել և ինչ պիտի անեն նրանք նրան օգնելու համար:
Նա այն ժամանակ ինձ ասաց, որ ինչքան էլ փորձեն իր վրա ճնշում գործադրել, նա իր խիղճը երբեք չի կորցնի:
Ոստիկանը իրենց ասեց, որ նա իր գործն արդեն ավարտել և հիմա իրեն պետք է օգնի:
Նա, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և նրա նկատմամբ զայրացավ և ասաց նրան, որ նա հավաքի իր իրերը և այլևս չփորձվի անհանգստացնել ինձ և նրան:
Տանտերը ասաց Սուրենին, որ այսօրվա նրա վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն և իր հյուրերին:
5. Թարգմանիր առակը
                                         Թանգ ուսումը

Երիտասարդ, վերջերս նշանակված IBM ընկերության մենեջերին ղեկավարությունը կանչել էր ժողովի :Նա պայմանագիր էր կնքել, որով ընկերությունը կորցրել էր 10 մլն դոլլար: Երբ աշխատակիցը իր սխալը հասկացել էր, արդեն շատ ուշ էր, փողերը արդեն չկային:Մտնելով գրասենյակ և հասկանալով իր մեղքը, նա չակնկալելով, թե ինչ կասեն իրեն, ասաց.
-Ես հասկանում եմ, որ դուք իրավունք ունեք ինձ հեռացնելու , և ես ընդունում եմ իմ մեղքը, ես ընդունում եմ ձեր որոշումը:

– Հեռացնե՞լ,- ասաց ղեկավարը: Մենք ծախսել ենք 10մլն դոլլար և չենք կարող թողնել այսպիսի արժեքավոր աշխատակցին: Գնացե՛ք և աշխատե՛ք:

Комментариев нет:

Отправить комментарий