четверг, 4 октября 2018 г.

Քերականական աշխատանք 28.09.2018


Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռնատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված: Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը: Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը: Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը: Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ընբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ծեքծեքող գեղուհիների սերը:Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը: Սպասեց, սպասեց,և բացող չեղավ: Բախեց բա վերստին, բայց ,ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում:
Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

գանձանակ+արան= գանձարան
ինքնաթափ+ովին=ինքնովին
ուժագիծ+եղ=ուժեղ
գոգաթիակ+նոց=գոգնոց
ձեռնամարտ+ոց=ձեռնոց
կունասական+անոց=կուսանոց7

Առարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.
ամիճ-Զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր:
անթացուպ- Ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
կռուփ-բռունցք
ակութ-Կերակուր եփելու օջախ:
գեղմ-բուրդ
գուղձ-կոշտ հողակտոր
ամեհի-անզուսպ
բռնազբոսիկ- Հարկադրաբար՝ ոչ կամովին կատարված-
զգլխիչ-Գլխին խփող, հարբեցնող:
արգասավոր- արդյունավետ
ազնավուր
բագին-զոհասեղան
անդաստան-դաշտ
խթան-Հեծյալի կոշիկների կրունկներին ամրացվող մետաղյա հարմարանք՝ ձիուն խթանելու համար, կոշկախթան:
բավիղ-լաբիրինթոս

Այդ ձեռագրերի մեջիրենց մտքի ու վրձնի լուսավոր մտքերն են թողել Հայաստան երկրի այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Դավիթ Անհաղթն ու Գրիգոր Նարեկացին, Սարգիս Պիծակն ու Թորոս Ռոսլինը:
Արձակագիր Նար-Դոսի գրչին են պատկանում Աննա Սարոյան, Տանտիրոջ աղջիկը, Սպանված աղավնին վիպակները, Մահը վեպը, պատմվածքներ և այլ երկեր:
Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին օրեցօր շենացնում էր Վանա լճի ափերն ու կղզիները. Մանվել ճարտարապետը նրա պատվերով Սուրբ Խաչ տաճարը կառուցեց Աղթամար կղզում:Թողած իրենց կիսավեև ոստանը՝ Վաչեն ու Ոստականի Անիից եկել էին նոր Նախիջևան, օթևան փնտրելու օտար ու անհյուրընկալ այդ երկրում՝ Ռուսաստանում:

Комментариев нет:

Отправить комментарий