среда, 11 декабря 2019 г.

Դեկտեմբեր

Գործնական աշխատանք

Թեստ 1
1.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.
անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անեական, այժմէական, ինչևէ, գոմեշ
2.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.
արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարհանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթհեթալ
3.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.
բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն
4.    Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.
1)       տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ
2)       ուղղամիտ, ծառուղղի, ա-ահայր, ընդդիմանալ
3)       Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա
4)       ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ
5)       իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ
6)       ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական
5.    Տրված բառերից և բառաձևերից քանիսում ուղղագրական սխալ կա.
Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի:
6.Տրված տեքստում քանի ուղղագրական սխալ կա.
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:
7.Նշել այն նախադասությունների քանակըորոնցում կրավորական սեռի բայ կա:
1. Իմ թախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,
Բոցավառվում` հիշելով քեզ,
Եվ արտասվում քեզ համար:
2. Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,
Մոլորված քայլով ու մահն աչքերում`
Ահաբեկ, անօգ փախչում է հեռուն:
3. Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:
4. Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել ինձ վրա:
Եվ նուրբ է իմ կյանքը  որպես հուշ:
5. Ես չար հոսանքից մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին,
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն`
Մատնված մութին ու մառախուղին:
8. Տրված  հատվածում նշել վաղակատար դերբայների քանակը:
Տասնյակ տարիներ էին անցել: Երևան գալով` մի օր հանդիպեցի ուսուցչիս: Որքա˜ն փոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակ էր բամբակի պես, արագաշարժ ոտքերը թուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես: Բայց նա հպարտությամբ փորձեց պատասխանել իմ բարևին, ուղիղ ու ձիգ կանգնել, ու ես զգացի, որ սիրում ու հարգում եմ նրան:
9. Նախադասություններից քանիսո՞ւմ կա հարկադրական եղանակով տրվաց բայ:
1.Ամենևին պետք չէ մարդկանց նեղացնել մանրուքների պատճառով:
2.Այնպիսի երգեր են պետք, որ հուզեն ամենքի հոգիները:
3.Նա հայտնեց, որ իրեն մի քանի իրեր գնելու գումար է պետք:
4.Նա անպայման պետք է ինձ հետ աշխատի:
5.Նա խոստացավ, որ պիտի մի քանի օրից գործընկերներին հանդիպի:
10. Նշել այն նախադասությունների թվահամարները, որոնցում պակասավոր բայ չկա:
1.Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,
Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում:
2.Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտս գրկել է ուզում ,
Անխաբ խնդություն ոսկե երազում:
3.Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
4.Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա´ աշուն, սիրա´ծ աշուն:
5.Տեսնո՞ւմ ես` որքան,  որքան արագ
Անցնում են բոլորն ու դառնում հուշ

Комментариев нет:

Отправить комментарий