понедельник, 9 декабря 2019 г.

Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն

Կիլիկիայի մանրանկարչության դպրոցհայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։
Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր ՄլիճեցինԿոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս ՌոսլինըԳրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։
Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին։
Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արևելյան սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար։ Ստեղծված պատմաքաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար։

Комментариев нет:

Отправить комментарий